Մատչելի հղումներ

Շարունակվում է մահմեդական հաջը


Շարունակվում է մահմեդական հաջը
please wait

No media source currently available

0:00 0:00:49 0:00

Միլիոնավոր մահմեդականներ են մասնակցում Սաուդյան Արաբիայում անցկացվող հաջի ուխտագնացությանը։ Այստեղ երեք տարի առաջ նույն օրը սկսված խուճապի արդյունքում մոտ 3ՕՕ մարդ էր մահացել։
Էյդ ալ Ադհայի փառատոնի ժամանակ փոքր քարեր են նետում չարքը խորհրդանշող հսկա պատի վրա։

Եկող երկու օրերի ընթացքում աճելու է քարկոծման արարողությանը մասնակցող ուխտագնացների թիվը, որից հետո նրանք վերադառնալու են Մեքքա՝ հաջի ավարտին Մեծ մզկիթում աղոթելու համար։
Սաուդյան Արաբիայի թագավորությունը մեծ ճանաչում է ստացել Իսլամի ամենակարեւոր սրբատեղիները՝ Մեքքան ու Մեդինան պահպանելու եւ այնտեղ մահմեդականների ամենամյա ամենախոշոր միջոցառումն անցկացնելու համար։ Այն խորհրդանշում է 14 դար առաջ Մուհամմեդ մարգարեի անցած ուղին։

Ամենամյա հաջը եւ ամբողջ տարվա ընթացքում շարունակվող ուխտագնացությունները Սաուդյան Արաբիային ամեն տարի բերում են միլիարդավոր դոլարների եկամուտ։

XS
SM
MD
LG