Նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում մեկնաբանություններ տալ Ռուսաստանի հետ կապված Ռոբերտ Մյուլերի հետաքննության մասին, քանի որ ունի մտավախություն, որ իր մեկնաբանությունները կարող են օգտագործվել իր դեմ:
Հիշեցնենք, որ Մյուլերի խումբը հետաքննում է նախագահ Թրամփի քարոզչական թիմի հնարավոր կապը Ռուսաստանի հետ 2016 թվականի ընտրությունների ժամանակ: Այն նաև հետաքննում է, թե արդյոք նախագահ Թրամփը չարաշահել է իր պաշտոնն ու փորձել ազդել քննության ընթացքի վրա:
«Ռոյթերս» գործակալությանն օրերս տված հարցազրույցում նախագահ Թրամփը խուսափել է պատասխանել, թե արդյոք ինքը կհամաձայնվի հարցաքննվել Մյուլերի կողմից:
Նա նաև ընգգծել է, որ ունի համապատասխան լիազորություններ հատուկ քննություն իրականացնելու համար, սակայն ցանկացել է չմիջամտել ընթացքին:
Նախկինում նախագահը Մյուլերի հետաքննությունն անվանել էր ՝՝ազգային խայտառակություն՛՛ և թվիթերյան գրառման միջոցով սպառնացել, որ Մյուլերը կարող է ունենալ խնդիրներ:
Facebook Forum