Մատչելի հղումներ

Թրամփի վարկանիշը՝ որպես միջանկյալ ընտրություններում մեծ գործոն հանրապետականների համար


Թրամփի վարկանիշը՝ որպես միջանկյալ ընտրություններում մեծ գործոն հանրապետականների համար
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, թե երկրի տնտեսությունն այսօր զարգանում է այնպես, ինչպես չի զարգացել անցյալում երբեք։ Նրա խոսքերով, մինչ նախագահի պաշտոնը զբաղեցնելը, այսպիսի աճ տնտեսությունը չի գրանցել։

Որոշ չափով աճ է գրանցել նաեւ Թրամփի վարկանիշը։ Եվ ինչպես Գելըփ հաստատությունից Ֆրանք Նյուփորթն է ասում, դրա հիմնական պատճառն, այո, աճող տնտեսությունն է։
՝՝Տնտեսական քաղաքականության շուրջ անցկացված վերջին հարցումների արդյունքում պարզվել է, որ Թրամփին աջակցում է մարդկանց 5Օ տոկոսը՛՛, ասում է վերլուծաբանը՝ նշելով, որ այն իրոք մեծ թիվ է։

Սակայն Թրամփին ու նրա Հանրապետական կուսակցության համար խնդիրներ են հարուցում նախագահի որոշ գործողություններ։ Խոսքը վերաբերում է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենին գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից զրկելու որոշմանը եւ Թրամփի ու Սպիտակ տան նրա նախկին օգնական Օմարոսա Նյումանի միջեւ փոխմեղադրանքների ալիքին։

Թրամփի վարկանիշի վրա բացասաբար են ազդում նաեւ ներգաղթի վերաբերյալ նրա հակասական քաղաքականությունը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ անցկացված հանդիպման վերաբերյալ քննադատությունների մեծ ալիքը։

Թրամփի ցածր վարկանիշը կարող է ազդել նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում հանրապետականների վրա՝ թույլ չտալով նրանց պահպանել մեծամասնությունը Կոնգրեսում։
Բրուքինզի հաստատությունից Ջոն Հուդաքը հիշեցնում է, որ նախագահի կուսակցությունը սովորաբար պարտություն է կրում միջանկյալ ընտրություններում։ ՝՝Եվ դա ավելի է ընդգծվում, երբ տվյալ պահին նախագահն ունենում է ցածր վարկանիշ՛՛, ասում է նա։


Բանն այն է, որ Թրամփը շարունակում է պահպանել իր հիմնական ընտրողների աջակցությունը։ Սակայն դա հնարավոր է նոյեմբերին դեմոկրատներին մեծամասնություն կազմելու հնարավորությունից հեռու պահելու համար, թե ոչ, ցույց կտա նոյեմբերը։


XS
SM
MD
LG