Մատչելի հղումներ

Պարզ չէ, Աֆղանստանը գնում է խաղաղության, թե՝ մնում անորոշության մեջ


Պարզ չէ, Աֆղանստանը գնում է խաղաղության, թե՝ մնում անորոշության մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Այմ օրից ի վեր, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարության ՝՝վճռական՛՛ փոփոխությունների մասին, այստեղ կարծես ոչինչ էլ չի փոխվել։ Թալիբանը խոշոր քաղաքներում շարունակում է լայնածավալ հարձակումները, նույնիսկ՝ իր վերահսկողությունը հաստատում մի շարք հատվածներում։
Թալիբանի դիրքերի դեմ սովորաբար դուրս են բերվում օդային ուժերը, սակայն փաստն այն է, որ շարունակվում են ավերածությունները, ավելանում՝ մարդկային զոհերի թիվը։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, ինչպես պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը, մեծ խնդիր չտեսնելով, խոսում են հիմնականում հաջողությունների մասին, բանակի պաշտոնական թվերն իրականում այնքան էլ հուսադրող չեն։
2Օ17 թվականի մայիս ամսվա դրությամբ Թալիբանը վերահսկում էր երկրի 16 տոկոսը։ Մեկ տարի անց այն հասել է 19-ի։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե կարեւորը ոչ այնքան տարածքն է, որքան մարդկանց տրամադրվածությունը։ Սակայն այս բացատրությունը նույնպես չունի մեծ արդարացումներ, քանի որ, եթե 2Օ17-ին ապստամբների վերահսկողության տակ էր գտնվում բնակչության 9 տոկոսը, ապա այսօր նրանց է ենթարկվում ժողովրդի 12 տոկոսը։ Եվ այս ամենը՝ աննախադեպ ռմբակոծություններից հետո։

Ժողովրդի համար միակ հուսադրող փաստը ԱՄՆ-ի ու Թալիբանի միջեւ անցած 7 տարիների ընթացքում հրավիրված դեմ առ դեմ առաջին բանակցություններն էին։
Ինչպես վերլուծաբաններից Ռեբեկա Զիմերմանն է ասում, վերջին ժամանակներում լուրջ քայլեր են իրականացվել հրադադար հաստատելու եւ խաղաղության բանակցություններ սկսելու ճանապարհին։ Սակայն, ասում է նա, որեւէ կապ չկա այդ իրադարձությունների եւ Սպիտակ տան հայտարարած նոր ռազմավարության միջեւ։
՝՝Չէ որ՛՛, ասում է նա, ՝՝եթե խոսում ենք ռազմավարության հաջողության մասին, նախ նկատի ենք ունենում մեկ տարվա ընթացքում պատերազմում հաղթանակը՛։

Թրամփն այժմ բազմաբնույթ խորհուրդներ է ստանում տարբեր կողմերից եւ ասում, թե միշտ էլ կողմ է լսել նոր առաջարկներ։

Բայց հիմա անպատասխան մի շատ կարեւոր հարց կա. Ի՞նչ կլինի, եթե նախագահի համբերության բաժակը լցվի։

XS
SM
MD
LG