Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը, Իսրայելն ու Ռուսաստանը համամիտ են Սիրիայից ու Իրաքից Իրանի զորքերի դուրս բերման հարցում 


Ջոն Բոլթոնն այցելել է Իսրայել Սիրիայում Իրանի ուժերի շարունակական ներկայության ու Գազայի տարածքում լարվածության աճի հետ կապված հարցերը քննարկելու համար: Նա նախատեսում է այնուհետև հանդիպել ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ , որից հետո այցելել Ուկրաինա:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ՝ընդգծելով, որ Վաշինգտոնը աշխատանքներ է տանում եվրոպացի իր դաշնակիցների հետ Իրանի վրա ճնշումներ գործադրելու համար:

Այս օրերին Ջոն Բոլտոնը գտնվում է Երուսաղեմում, ուր հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Իսրայել մեկնելուց առաջ ABC News հեռուստաընկերության եթերում, Բոլթոնն ասել է, որ ԱՄՆ-ը, Իսրայելն ու Ռուսաստանը համակարծիք են, որ իրանյան բանակն ու Իրանին զորակցող զորամիավորումները պետք է դուրս բերվեն Սիրիայից և Իրաքից: Նա նաև ընդգծել է, որ Իրանը պետք է դադարեցնի իր աջակցությունը Հեզբոլահ խմբավորմանը:

Իսրայել կատարած այցից հետո այս շաբաթ նախատեսված է Բոլթոնի հանդիպումը Ժնեևում նրա ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Այնուհետև նա պատրաստվում է այցելել Ուկրաինա:

Վերլուծաբանների կարծիքով այս պահին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերն իրոք համընկնում են Սիրիայից Իրանի ուժերի դուրս բերման հարցում: Ըստ նրանց, նախագահ Պուտինն ունի իր սեփական պատճառները նման զարգացմանը կողմ լինելու համար:

Բացի այդ, փորձագիտական շրջանակներն արձանագրում են, որ Իրանի անգործությունն ի պատասխան Իսրայելի հրթիռակոծումների, կարող է նշանակել, որ Թեհրանը չունի համապատասխան կարողություն ՝ համաչափ պատասխան տալու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG