Մատչելի հղումներ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը ենթարկվել է զինված հարձակման


ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում ենթարկվել է զինված հարձակման: Մի քանի կրակոցներ են արձակվել դեսպանատան ուղղությամբ: Ընթանում է քննություն:

Օգոստոսի 20-ին Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ ավտոմեքենայից արձակվել են մի քանի կրակոցներ: Միջադեպի ընթացքում զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Այս հարձակումը համընկել է Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման հետ, որի պատճառն է ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրենսոնի դեմ Թուրքիայում հարուցած քրեական գործը:

Հրապարակված տեսուգրության մեջ երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանությունը հետաքննչական գործողություններ իրականացնում դեպքի վայրում: Հայտնի է, որ հարձակվողները հեռացել են սպիտակ գույնի ավտոմեքենայով: Այս պահին հետաքննությունը դեռ շարունակվում է:

Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկության, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին: Այս շաբաթ դեսպանատունը փակ է՝ կրոնական տոնակատարությունների պատճառով:

Նախկինում ևս Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունն ու Ստամբուլում հյուպատոսարանը ենթարկվել են տարբեր զինված հարձակումների, ինչպես նաև' ստացել բազմաթիվ սպառնալիքներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG