Մատչելի հղումներ

Թրամփն` ընդդեմ Բրենանի, Բրենանն` ընդդեմ Թրամփի


Թրամփն` ընդդեմ Բրենանի, Բրենանն` ընդդեմ Թրամփի
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը մեղադրում է նախագահ Թրամփին իրեն լռեցնելու փորձերի մեջ, երբ ինքը հայտարարում է, որ կապ է եղել Թրամփի ընտրարշավի թիմի ու Մոսկվայի միջեւ:

Ջոն Բրենանը ԱՄՆ-ի նախագահի ամենասուր քննադատներից է եղել: Նախկին նախագահ Բարաք Օբամայի երկրորդ պաշտոնավարման ժամանակ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Բրենանը դատապարտել է Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Թրամփի հանդիպումը եւ այն անվանել ‘’դավաճանական’’:
Անցնող շաբաթվա ընթացքում Բրենանը հանդես եկավ նոր քննադատությամբ, երբ նախագահը Սպիտակ տան նախկին օգնականներից Օմարոսա Նյումանին ‘’շուն’’ անվանեց:
Դրանից հետո էր, որ Թրամփը որոշեց դիմել հակադարձ քայլերի: Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը Բրենանին զրկել է գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից:՞

Դեմոկրատ կոնգրեսական Մարթին Հայնրիխի խոսքերով, հասկանալի է, որ նախագահը ուզում է պատժել իր քաղաքական հակառակորդներին:
Հանրապետական սենատոր Լինդզի Գրահամի խոսքերով, Բրենանն անցել է թույլատրելիի սահմանը, եւ նրան գաղտնի տեղեկություններից զրկելու հանգամանքը միանգամայն հասկանալի է:

Թրամփի որոշումն անհանգստության առիթ է դարձել հետախուզության բնագավառի մասնագետների շրջանում: Ազգային անվտանգության հարցերով փաստաբան Մարք Զաիդն այն անվանում է ‘’աննախադեպ’’ երեւույթ:

‘’Երբեք չէինք տեսել, որ ԱՄՆ-ում որեւէ նախագահ իրեն թույլ տար մուտք գործել որեւէ մեկի անվտանգության հարցերին առնչվող գործընթացքների մեջ եւ քաղաքականապես զիներ ազգային անվտանութան սխեմատիկան ու համակարգը’’:

Հիշեցնենք, որ Թրամփը Բրենանին զրկեց գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից, քանի որ վերջինս աջակցել էր հատուկ հետաքննչական խմբին, որը փորձում է պարզել, թե արդյոք գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել Թրամփի ընտրարշավի թիմի եւ ռուսների միջեւ մինչեւ նախագահական ընտրությունները:

Սպիտակ տունը հայտարարում է, որ ներկայումս ցանկանում են գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից զրկել Օբամայի վարչակազմում ծառայած նախկին եւս մի շարք այլ պաշտոնատար անձանց:

XS
SM
MD
LG