Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստում է նոր պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի


ԱՄՆ-ը պատրաստում է նոր պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ լարված հարաբերությունները մեղմելու միտումներ չեն նկատվում: Վաշինգտոնը հայտարարում է, թե Թուրքիան շուտով կկանգնի նոր պատժամիջոցների առջեւ, որը ֆինանսների նախարար Մնուչինի խոսքերով, կարող է լինել ապտակ Անկարային:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում լարվածություն վերջին ժամանակներս միշտ էլ նկատվել է: Սակայն երբեք այդ հարաբերությունները չեն եղել այնքան թշնամական, որքան այսօր: Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին`’’Թուրքիային թիկունքից դանակահարելու մեջ’’: Նա նկատի ունի թուրքական ապրաքների վրա դրված սակագները: Թրամփը պատասխանում է, որ ‘’Թուրքիան ամենեւին էլ չի ապացուցել, որ ԱՄՆ-ի լավ բարեկամն է’’:

‘’Նրանք իրենց մոտ են պահում քրիստոնյա հիանալի հոգեւորականի, որն ամեն ինչում անմեղ է’’, ասել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահն, առանց մանրամասնություններ հայտնելու, ասել է, թե Էրդողանի խնդրանքով ԱՄՆ-ում ազատ են արձակել մի անձնավորության, սակայն պատասխան քայլի չի դիմել Թուրքիան, որը ամերիկացի հոգեւորական Բրանսոնին շարունակում է համարել Թուրքիայի հեղաշրջման ձախողված փորձի մասնակից:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Մնուչինը հայտարարել է, որ իր նախարարությունը պատրաստվում է ավելի խստացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները, եթե ամերիկացի հոգեւորականը Թուրքիայում ազատ չարձակվի:
Հոգեւորականի խնդիրը թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում առկա խնդրահարույց օղակներից միայն մեկն է:

Հիշենք, որ Էրդողանը խիստ դեմ էր Իրաքում ու Սիրիայում քրդերին ԱՄՆ-ի աջակցությանը: Էրդողանը չափազանց շատ է վիրավորվել ԱՄՆ-ից, քանի որ Վաշինգտոնն իրեն չի հանձնում թուրք հոգեւորական Գյուլենին, ում մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Էրոդաղանն իր երկրում կարողանում է համոզել մեծամասնությանը, որ օտար ուժերը ցանկանում են թուլացնել իր ‘’մահմեդական հզոր երկիրը’’:


Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, նման հռետորաբանությունը չի կարող երկար շարունակվել, եթե սննդամթերքի, բենզինի ու առաջին անհրաժեշտության ապրանքների գները Թուրքիայում շարունակեն բարձրանալ իսկ թուրքական լիրան շարունակի անկել այնպես, ինչպես անկում է այսօր:

XS
SM
MD
LG