Մատչելի հղումներ

Փաստաբաններ. Մանաֆորթը իր կամքին հակառակ է դարձել հանցակից


Շարունակվում է Փոլ Մանաֆորթի գործի դատաքննությունը: Ատենակալների խորհուրդը շուրջ 7 ժամանոց նիստ է ունեցել այս գործի առնչությամբ:

ԱՄՆ-ում շարունակվում է դատական քննությունը Փոլ Մանաֆորթի գործի առնչությամբ, ում մեղադրում են հարկերից խուսափելու ու բանկային խարդախություններ իրականացնելու մեջ:

Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում ատենակալների խորհուրդը անցկացրել է 7 ժամանոց նիստ այս գործի առնչությամբ: Դրանից առաջ ատենակալները գործի առնչությամբ մի շարք պարզաբանող հարցեր են ուղղել նիստը գլխավորող դատավորին:

Մանաֆորթի փաստաբաններն իրենց հերթին նշել են, որ վերջինիս գործընկեր Ռիք Գեյթսը, խարդախություն կատարելով, թաքցրել է գումարները: Ըստ փաստաբանների, արդյունքում Մանաֆորթը իր կամքին հակառակ դարձավ հանցակից: Նրանց պնդմամբ իրավապահներին, սակայն, այդպես էլ չհաջողվեց ապացուցել Մանաֆորթի մեղքը:

Դատախազության ներկայացուցիչները երկու շաբաթվա ընթացքում ներկայացրել էին իրենց մեղադրականը Մանաֆորթի դեմ՝ մեղադրելով նրան օֆշորային հաշիվների միջոցով միլիոնավոր դոլարներ թաքցնելու մեջ, որոնք նա վաստակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար լոբբինգ իրականացնելու ընթացքում: Յանուկովիչի թիմի հետ համագործակցելուց մեկ տարի անց Մանաֆորթը միացել է նախագահ Թրամփի քարոզարշավին:

Facebook Forum

XS
SM
MD
LG