Մատչելի հղումներ

Քաղաքականությունն ու տեխնոլոգիաները մեր օրերին


Մեր օրերին թվային տեխնոլոգիաների կիրառումը քաղաքականության մեջ տարածված երևույթ է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հաջողոթյունը ընտրությունների ժամանակ մեծապես կապվում է ամերիկյան NationBuilder ընկերության օնլայն միջոցների օգտագործման հետ:

Էմանուել Մաքրոնի հաղթանակը նոր կուսակցության դրոշի ներքո անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ մեծ անակնկալ էր շատերի համար: Այդ հաղթանակն ու հետագա հաջողությունները զգալի չափով կապում են ամերիկյան NationBuilder օնլայն հարթակի հետ, որը օգնում է համախմբել մարդկային ներուժն ու հաջողակ քարոզարշավ իրականացնել:

«Մաքրոնը օգտագործեց մեր հնարավորություններն ընտրությունների ժամանակ: Աշխարհի 112 երկրներից քաղաքական գործիչներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մանր ու խոշոր բիզնեսներ ևս օգտագործում են այն»,- ասում է NationBuilder ղեկավար Լի Էնդրեսը:

NationBuilder թվային հարթակը համացանցի և այլ տեխնիկական միջոցներով համապատասխան հարթակ է տրամադրում, որի շնորհիվ շահագրգիռ կողմը կարող է հանրությանը հասցնել իր ուղերձն ու մեծացնել աջակցող մարդկանց թիվը:

Այսօր NationBuilder-ի հնարավորությունները օգտագործվում են նաև ամերիկյան և կանադական քաղաքական դաշտերում: Այն օգտագործում են նաև հասարակական կազմակերպությունները՝ տարբեր խնդիրների նկատմամբ հանրային ուշադրությունը գրավելու համար:

Ներկայացված լինելով ավելի քան 100 երկրներում՝ NationBuilder-ը մշտապես փորձում է ադապտացվել տեղի իրականությանը: Դրա վառ օրինակներից են աֆրիկյան երկրները:

«Այստեղ չենք օգտագործում էլեկտրոնային նամակագրության կամ տեղեկության տրամադրման նման միջոցներ: Այստեղ նրանք մարդկանց հետ հաղորդակցվում են հեռախոսներով կամ սմարթֆոներով, քանի որ այստեղ նման հաղորդակցման ձևն ավելի է ընդունված»,- ասում է NationBuilder-ի ներկայացուցիչ Թոնի Քովան Բրաունը

Այսպիսով մարդկային ներուժի համախմբումը ի վերջո կախված է մարդկանց ցանկություններից ու նպատակներից, սակայն համացանցում նման հարփթակներն ավելի դյուրին են դարձնում այդ գործընթացը, ուստի դրանց հնարավորության կիրառումը քաղաքական դաշտում ու այլ ոլորտներում այլևս զարմանալի չէ:

Facebook Forum

XS
SM
MD
LG