Մատչելի հղումներ

Թուրք-ամերիկյան լարվող հարաբերություններն ու թուրքական լիրայի անկման ընթացքը


Թուրք-ամերիկյան լարվող հարաբերություններն ու թուրքական լիրայի անկման ընթացքը
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգեւորականի հարցով ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ առաջ եկած լարվածությունը կարող է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերություններին հասցնել երկարաժամկետ վնաս։

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսի խոսքերով, իրենք ստացել են այն տպավորությունը, որ ՝՝Բրանսոնին, որը լավ անձնավորություն է եւ նվիրյալ քրիստոնյա, եւ որը ոչ մի վատ բան չի արել Թուրքիայում, արժանանում է Թուրքիայի ու հատկապես Էրդողանի վատ վերաբերմունքին՛՛։

Բրանսոնին տնային կալանքից ազատելու երկրորդ հայցը Թուրքիայի դատարանի կողմից մերժվեց չորեքշաբթի օրը։ Բրանսոնը մինչ այդ բանտում է անցկացրել 21 ամիս։ Ահաբեկչության մասին նրա դեմ հարուցված մեղադրանքը ԱՄՆ-ը համարում է շինծու։

Վերլուծաբաններն ասում են, թե Թուրքիայի նախագահն այս քայլով դնում է աճող ճգնաժամի հիմքերը։
Ջոն Հոփքինզի հաստատության վերլուծաբան Լայսել Հինցը նշում է, որ ԱՄՆ-ը մտածում է Թուրքիայի հետ լարվածությունը մեղմելու, Թուրքիայի վարքագիծը փոփոխության ենթարկելու մասին։ Սակայն Էնդրու Բրանսոնի հարցով Թուրքիան գնում է հակառակ ուղղությամբ։

Ուիլսոնի կենտրոնից Աարոն Դեյվիթ Միլերն ասում է, թե պետքարտուղար Փոմփեոն եւ փոխնախագահ Փենսը, որոնք նվիրյալ քրիստոնյաներ են, Բրանսոնի հետ կապված գործը համարում են շատ կարեւոր հարց ավետարանական համայնքի համար։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, իրենք ուշադրությամբ են հետեւում թուրքական լիրայի ինքնարժեքի անկման ընթացքը եւ ավելացնում, որ Անկարայի տնտեսական ճգնաժամը հենց Անկարայի մեղքի հետեւանքն է։


XS
SM
MD
LG