Մատչելի հղումներ

Թուրքիան որոնում է բազում խնդիրները լուծելու ուղիներ


Թուրքիան որոնում է բազում խնդիրները լուծելու ուղիներ
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Թուրքիայի նախագահն ուղիներ է որոնում անկում ապրող իր արժույթի՝ լիրայի ինքնարժեքը բարձրացնելու համար։ Նաեւ ԱՄՆ-ի կողմից թուրքական ապրանքների վրա սահմանաված սակագներին որպես պատասխան, Ռեջեփ Էրդողանը սակագներ է հաստատում Ամերիկայից ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի ներմուծումների վրա։ Ավտոմեքենաների սակագները բարձրանում են 12Օ, ալկոհոլինը՝ 14Օ, ծխախոտինը՝ 6Օ տոկոսով։

Թրամփի վարչակազմն ուրբաթ օրը կրկնապատկել էր Թուրքիայից պողպատի ու ալյումինի ներկրումների վրա սահմանված սակագները։ Թուրքական լիրան չորեքշաբթի օրը գրանցել է ինքարժեքի 3 տոկոսի աճ, սակայն հունվար ամսից ի վեր այն կորցրել է իր արժեքի 3Օ տոկոսը։

Իր շուրջ կուտակված բազում ներքին ու արտաքին խնդիրների ճնշման տակ հայտնված Թուրքիան փորձում է գտնել դրանց տակից դուրս գալու ուղիներ։ Դրա վառ օրինակներից մեկը հույն երկու զինվորականներին Հունաստանին վերադարձնելու քայլն էր։ Հույն զինվորականները, որոնք պնդում են, թե Թուրքիայի սահմանն անցել են պատահաբար, թուրքական բանտում են պահվել հինգ ամիս։ Նրանք մեղադրվել են լրտեսության մեջ՝ սուր լարվածություն առաջ բերելով ՆԱՏՕ-ի անդամ հարեւանների միջեւ։ Հիշեցնենք, որ նրանց միջեւ հարաբերությունները հատկապես սրվեցին, երբ Հունաստանի դատարանը մերժեց թուրք 8 այն զինվորականներին իրեն հանձնելու Թուրքիայի պահանջը, որոնք 2Օ16 թվականի ձախողված հեղաշրջման փորձից հետո փախուստի էին դիմել դեպի Հունաստան։

Հույն երկու զինվորականներին ազատ արձակելու փաստից հետո Հունաստանի պաշտպանության նախարարը Հունաստան պաշտոնական այց կատարելու հրավեր է ներկայացրել իր թուրք պաշտոնակցին։ Սալոնիկի օդանավակայանում իր զինվորականներին դիմավորելուց հետո, Փանոս Կամենոսն ասել է, թե այս քայլը կարող է նոր էջ բացել Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններում։

XS
SM
MD
LG