Մատչելի հղումներ

Ատենակալները լսում են Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավարի փաստաբաններին ու մեղադրող կողմին


Ատենակալները լսում են Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավարի փաստաբաններին ու մեղադրող կողմին
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

ԱՄՆ-ի դատարանը չորեքշաբթի օրը լսում է նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին նախագահ Փոլ Մանաֆորթի հարցով մեղադրող եւ պաշտպանող կողմերի վերջնական փաստարկները։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է հարկային եւ բանկային խարդախություններ իրականացնելու մեջ։

Կողմերն իրենց փաստարկները ներկայացնում են 12-հոգանոց երդվյալ ատենակալների խորհրդին, որից հետո խորհուրդը սկսում է քննարկումներ, որոշելու համար Մանաֆորթը մեղավոր է, թե՝ ոչ։

Եթե հաստատվեն հարուցված մեղադրանքները, նրան սպառնում է երկարաժամկետ ազատազրկում։

Ռոբերտ Մյուլլերի գլխավորությամբ հատուկ հետաքննչական խմբին դատախազները երկու շաբաթ շարունակ Մանաֆորթի դեմ են ներկայացրել վկայություններ՝ նրան մեղադրելով օֆշորային հաշվեհամարներում միլիոնավոր դոլարներ գաղտնաբար պահելու մեջ, գումարներ, որոնք նա ստացել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օգտին լոբբիինգի աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Դա տեղի է ունեցել Թրամփի նախընտրական թիմի ղեկավարությունը ստանձնելուց տարիներ առաջ։

Մայրաքաղաք Վաշինգտոնի հարեւանությամբ գտնվող Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանում անցկացվող դատական ընթացքը մեծ ուշադրություն է իր վրա սեւեռում, քանի որ այն Մյուլլերի դատախազների կողմից անցկացվող առաջին դատավարությունն է՝ կապված ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցի հետ։ Ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք ընտրություններում Թրամփի հաղթանակն ապահովելու նպատակով նրա օգնականները գաղտնի կապեր են ունեցել Ռուսաստանի հետ։

Դատախազները հայտարարում են, որ Ուկրաինայից Մանաֆորթի ստացած մեծ գումարներն անհետացել են այն բանից հետո, երբ Յանուկովիչը 2Օ14 թվականին վտարվեց իշխանությունից։ Դրանից հետո, ըստ մեղադրանքների, Մանաֆորթն իրականացրել է բանկային խարդախություններ՝ կեղծելով իր գումարների տվյալները։

Մանաֆորթի դեմ գլխավոր վկան նրա նախկին օգնական Ռիք Գեյթսն է, որն արդեն ընդունել է միլիոնավոր դոլարները կոծկելու եւ հարկային խարդախութուններ իրականացնելու հարցում Մանաֆորթին օգնելու իր մեղքը։

XS
SM
MD
LG