Մատչելի հղումներ

Սեուլ. «Միջկորեական հարաբերությունները որևէ կերպ կախված չեն Փհենյանի ու Վաշինգտոնի հարաբերություններից»


Հաջորդ ամիս կկայնա Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպումը Փհենյանում: Սեուլը հույս է հայտնել, որ այն կհանգեցնի պատերազմի ավարտին, վերջնական խաղաղության ու ապամիջուկայնացման։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջային հայտարարել է, որ ինքը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընը մեծ առաջընթաց կգրանցեն մոտ ապագայում նախատեսվող գագաթաժողովին, որը կարող է վերջ դնել շուրջ վեց տասնամյակ տևած պատերազմին երկու Կորեաների միջև:

Այս հայտարարությունը նախագահ Մունն արել է Սեուլում ընթացող տոնական միջոցառման ժամանակ՝ նվիրված ճապոնական գաղութային իշխանությունից Կորեայի ազատագրման 73-րդ տարեդարձի առիթով:

«Հաջորդ ամիս ես կայցելեմ Փհենյան: Մենք՝ երկու առաջնորդներս, կհաստատենք Փանմունջոմյան հռչակագրի իրականացումը և հստակ քայլեր կձեռնարկենք դեպի կորեական պատերազմի ավարտի հռչակում, խաղաղության համաձայնագրի կնքում ու Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացում»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը:

Երկու երկրները պաշտոնապես հաստատել են, որ նրանց առաջնորդները կհանդիպեն հաջորդ ամիս Փհենյանում: Վերջիններս արդեն հանդիպել են նախկինում երկու անգամ Փանմունջոմում, որը գտնվում է Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին:

Նախագահ Մունը նշել է նաև, որ միջկորեական հարաբերությունների բարելավումը որևէ կերպ կախված չէ Փհենյանի ու Վաշինգտոնի միջև եղած հարաբերություններից:

Facebook Forum

XS
SM
MD
LG