Մատչելի հղումներ

Սպանող նյութի բացակայությունը կարող է հանգեցնել մահապատժի վերացմանը Նեբրասկայում


Նեբրասկա նահանգում իրականացվեց վերջին 21 տարիների ընթացքում առաջին մահապատիժը: Նահանգային իշխանությունները փորձել են նախկինում վերացնել այն, սակայն ապարդյուն:

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգը օրերս մահապատժի ենթարկեց 60 ամյա Քերի Մուրին մահաբեր նյութի ներարկման միջոցով: Մուրը դատապարտվել է 1979 թվականին երկու տաքսի վարորդների սպանության համար: Սա վերջին 21 տարիների ընթացքում նահանգում իրականացրած առաջին մահապատիժն է:

Միացյալ Նահանգների կենտրոնական նահանգներում մահապատժի կիրառումը հազվագյութ երևույթ է: 1990-ականններին այստեղ իրականացվել է ընդամենը 3 մահապատիժ:

Նեբրասկայի լրատվական ցանցի ղեկավար Բրենթ Մարթինը, ով ներկա էր Մուրի մահապատժի վճռի իրականացմանը, նշել է, որ Նեբրասկայի նահանգային օրենսդիրները մի քանի անգամ մոտ են եղել մահապատժի վերացմանը, իսկ 2015 թվականին վերջապես որոշումը կայացվել էր: Սակայն 2016 թվականին մահապատիժը վերականգնելու դիմումների հիման վրա այս հարցի շուրջ անցկացվեց նահանգային հանրաքվե, որի արդյունքում մահապատիժը վերականգնվեց, քանի որ ընտրողները ձայների մեծամասնությամբ քվեարկեցին ի օգուտ վերականգման:

Այս պահին սակայն նահանգային իշխանությունները գրեթե ամբողջապես սպառել են ներարկվող մահացու նյութի պաշարները, իսկ դեղագործական բազմաթիվ ընկերություններ հրաժարվում են մատակարարել այն: Ըստ Բրենթ Մարթինի, ներարկվող մահացու նյութի ձեռք բերման հետ կապված դժվարությունները կարող են ի վերջո հանգեցնել նահանգում մահապատժի վերջնական վերացման որոշման ընդունմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG