Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է հրամանագրում: