Մատչելի հղումներ

Կալիֆոռնիան դեռևս կրակի մեջ է


Կալիֆոռնիայում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները: Իշխանությունները հայտարարել են, որ շուտով կվերաբացվեն հրդեհի պատճառով փակված ազգային պարկերը:

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ Կալիֆոռնիայի Յոսեմայթի ազգային պարկը շուտով կվերաբացվի: Հիշեցնենք, որ այն փակ էր վերջին երկու ամիսների ընթացքում Կալիֆոռնիայի հրդեհների ու դրա արդյունքում առաջացած ծխի պատճառով:

Յոսեմայթը զբոսաշրջության կարևոր կենտրոններից է: Հրդեհների արդյունքում իշխանությունները ստիպված եղան տարհանել այս շրջաններում բնակվող բազմաթիվ բնակիչների:

Հրշեջ ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, ներառյալ միջազգային խմբեր շարունակում են պայքարել Հյուսիսային և Հարավային Կալիֆոռնիայում ծավալվող հրդեհների դեմ: Զոհերի թիվը հասել է ութի: Բազմաթիվ տներ ավերվել են:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ այս վերջին շրջանում ավելի քան տասը հրդեհի օջախներ բռնկվեցին Կալիֆոռնիայում, ինչի արդյունքում այս տարվա հրդեհը որակվել է որպես նահանգի պատմության մեջ ամենաուժեղ հրդեհը:

Facebook Forum

XS
SM
MD
LG