Մատչելի հղումներ

Շարունակվում է Թրամփ-Օմարոսա սկանդալային պատմությունը


Շարունակվում է Թրամփ-Օմարոսա սկանդալային պատմությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Շարունակվում է ԱՄՆ-ի նախագահի եւ նրա նախկին օգնականներից մեկի միջեւ սկսված սկանդալային պատմությունը, երբ վերջինս հրապարակում է Թրամփի ու նրա աշխատակազմի ղեկավարի հետ իր զրույցների ձայնագրությունները։

Օմարոսա Մանիգոլթ Նյումանը Դոնալդ Թրամփին ճանաչել է մոտ մեկ տասնամյակ, մասնակցել է նրա հեռուստատեսային հաղորդումներին։ Նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Նյումանն աշխատել է Սպիտակ տանը։
Սակայն դեկտեմբեր ամսին աշխատանքից հեռացվելուց հետո Օմարոսա Նյումանը որոշել է հարձակում գործել ընդդեմ նախկին ղեկավարի։ Հեռացվելուց հետո է նա հայտարարում, որ ՝՝Սպիտակ տանն առկա է կոռուպցիա՛՛, եւ որ ինքը պատրաստվում է շատ բաներ պատմել այդ մասին։

Թրամփի նախկին օգնականը, որը հիմնականում հայտնի է որպես Օմարոսա, երկու օր անընդմեջ հրապարակեց Սպիտակ տանն իր կողմից գաղտնի կերպով կատարված ձայնագրություններ։ Իրավիճակների սենյակում՝ ձայնագրություն, երբ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին իրեն ազատում էր պաշտոնից, եւ ձայնագրություն՝ փորձելով ապացուցել, որ Թրամփը տեղյակ չի եղել իրեն պաշտոնից ազատելու մասին։


Սպիտակ տան Իրավիճակների սենյակ անվանումը կրող սրահը հիմնականում կիրառվում է երկրի ամենակարեւոր ու անվտանգության հարցերով ամենավճռական քննարկումներն անցկացնելու համար։ Բոլոր օգնականները, որոնք մասնակցում են քննարկումներին, պարտավոր են հանձնել էլեկտրոնային բոլոր սարքերը։

Այդ պատճառով անվտանգության հարցերով վերլուծաբանները մտահոգություն են հայտնում այս սենյակում իրականացված գաղտնի ձայնագրությունների կապակցությամբ։

Իսկ Օմարոսան ասում է, թե ինքն այդպիսով պաշտպանել է ինքն իրեն, քանի որ ասում է նա, ՝՝սա մի Սպիտակ տուն է, որտեղ բոլորը ստում են՛՛։ Նրա խոսքերով, ՝՝նախագահը ստում է Ամերիկայի ժողովրդին, նրա խոսնակը՝ ստեր տարածում ամեն օր՛՛։

Ի դեպ, Օմարոսան այժմ գովազդում է իր գիրքը, որը մեծապես հենված է Թրամփի ու Սպիտակ տան քննադատությունների վրա։
Թրամփն էլ նրան անվանում է ՝՝խղճուկ արարած, անխելք ու անպարկեշտ՛՛։

Մինչ այժմ փոխվիրավորանքների վերջին խոսքը Թրամփինն է, որը Օմարոսային անվանել է ՝՝շուն՛՛։


XS
SM
MD
LG