Մատչելի հղումներ

Սակագները եւ առեւտրի համաշխարհային պատերազմի հնարավոր հետեւանքները


Սակագները եւ առեւտրի համաշխարհային պատերազմի հնարավոր հետեւանքները
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Չինաստանից, Եվրոպայից ու աշխարհի այլ վայրերից ներկրվող ապրանքների վրա ԱՄՆ-ում բարձր սակագներ սահմանելու փաստը կարող է մեծապես վնասել նաեւ Ամերիկայի գնորդներին եւ փոքր բիզնեսներին։ Չէ որ համաշխարհային ժամանակակից տնտեսությունը պահանջում է, որ վերջնական արտադրանքի համար տվյալ ձեռնարկությունը բացի տեղում այդ ապրանքի մասերն արտադրելուց, որոշ մասեր ներկրի դրսից։

Այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը բարձր սակագներ հաստատեց չինական հեռուստատեսային սարքերի ներկրումների վրա, փակվեց հեռուստացույցներ արտադրող ամերիկյան միակ ընկերությունը։ Հարավային Քարոլինայի Element Electronics ընկերության 136 աշխատակիցներից երկու ամսվա ընթացքում աշխատանքից կազատվի 126-ը։
Ինչպես տետեսական վերլուծաբան Ռոյ Ուեհրլեն է ասում, երկրներն այլեւս միայնակ կերպով ապրանքներ չեն արտադրում։ ՝՝Նրանք արտադրում են ապրանքների մասերը, ներմուծում՝ մյուս մասերը։ Իսկ հիմա մենք վերցնում ենք մկրատը եւ կտրում բոլոր այդ կապերը։ Դրա արդյունքում առաջ է գալիս համաշխարհային առեւտրի դիսինտեգրացիա՛՛, ասում է նա։

Չինաստանը 25 տոկոսի սակագներ է հաստատել 34 միլիարդ դոլարի համարժեք ամերիկյան ապրանքների ներմուծումների վրա։ Թրամփի վարչակազմը խոստանում է դրանից տուժած իր ֆերմերներին փոխհատուցել 12 միլիարդ դոլարով։ Սակայն դա երկարաժամկետ ազդեցություն չի ունենա, ասում են վերլուծաբանները։
Նրանցից Ջոն Ռոջերսի կարծիքով, եթե Չինաստանը սոյայի գնումները մշտապես սկսի կատարել Բրազիլիայից կամ Արգենտինայից, ամերիկացի ֆերմերները կստանան վերջնական հարված։

ԱՄՆ-ի կառավարությունն առեւտրային պատերազմ է ծավալել նաեւ իր դաշնակիցների հետ։ Թրամփն ասում է, թե մյուս երկրները մինչ այժմ շահել են ԱՄՆ-ի հետ առեւտրից ԱՄՆ-ի հաշվին, եւ այժմ ինքն ուզում է առեւտուրը դարձնել ավելի արդար։

Տնտեսության արդեն իսկ գործող օրենքները անհնար է առանց վնասներ կրելու փոխել կառավարությունների որոշումներով, ասում են տնտեսագետները։
Սակայն սակագների հետ կապված բացասական ազդեցությունը դեռեւս չի զգացվում ԱՄՆ-ում, քանի որ այստեղ դեռեւս նկատվում է տնտեսության աճ, բացվում են նոր աշխատատեղեր, կրճատվում գործազրկության մակարդակը։ Մինչեւ երբ, դժվար է ասել։


XS
SM
MD
LG