Մատչելի հղումներ

Վաշինգտոնում ազգայնամոլների ցույցը ‘’ցրվեց’’ անձրեւի ուժով


Վաշինգտոնում ազգայնամոլների ցույցը ‘’ցրվեց’’ անձրեւի ուժով
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

ԱՄՆ-ի Սպիտակ տան առջեւ կիրակի օրը մոտ երկու տասնյակ սպիտակամորթ ազգայնամոլներ էին հավաքվել ‘’Միավորիր աջերին’’ կոչի ներքո:

Ցույցի կազմակերպիչ Ջեյսոն Քեսսլերն ասում է, թե հիմա ապրում են մի ժամանակաշրջանում, երբ սեւամորթ մարդկանց իրավունքները պաշտպանում է NAACP կազմակերպությունը, հրեաների շահերը` Ընդդեմ զրպարտանքի լիգան: ‘’Սակայն որեւէ մեկ կազմակերպություն չի պաշտպանում սպիտակամորթներին: Ու դա այդպես շարունակել չի կարելի’’, ասում է նա:

Կազմակերպիչները մայրաքաղաք Վաշինգտոնի իշխանություններից խնդրել էին 400 ցուցարաների մասնակցությամբ ցույց անկացնելու արտոնություն: Սակայն ներկաների թիվը քսան անգամ պակաս էր:
Դրանից մեկ տարի առաջ էին ‘’Միավորիր աջերին’’ շարժման կազմակերպիչները ցույցեր անցկացրել Շարլոթսվիլ քաղաքում, ուր գտնվում է հանրահայտ Վիրջինիայի համալսարանը:

Հիշեցնենք, որ այդ ցույցերի ժամանակ էր, երբ սպիտակամորթ մի ազգայնամոլ իր ավտոմեքենայով մխրճվեց հակացույց անցկացնող մարդկանց շարքերի մեջ, ինչի արդյունքում մի կին զոհվեց:

Վաշինգտոնում իշխանություններն ամեն ինչ անում էին Շարլոթսվիլի դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար, քանի որ այստեղ էին հավաքվել նաեւ ազգանամոլների դեմ ցույցեր անցկացնող խմբեր:
Երկու տասնյակի հասնող ազգայնամոլները շուտով ցրվեցին, երբ սկսեց տեղալ հորդառատ անձրեւը:

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել էր Շարլոթսվիլում իրականացված բռնությունները, սակայն ասել էր, թե բռնությունները կիրառվել են ‘’մի քանի կողմերից’’:

Այս տարի Թրամփը հորդորել էր ամերիկացիներին մինչեւ կիրակնօրյա ցույցերը համախմբվել:

XS
SM
MD
LG