Մատչելի հղումներ

Փհենյանն արձագանքել է ԱՄՆ-ի կոչերին միջազգային պատժամիջոցների կիրառման մասին


Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ին և ընդգծել, որ կողմերի միջև համաձայնագիրը չի կարող իրականացվել, եթե ԱՄՆ-ը շարունակի նույն քաղաքականությունը

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը՝ KCNA-ը հայտարարություն է տարածել, ուր նշվում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խոչընդոտել գործընկերային հարաբերություններին և վարվել այնպես, ինչպես վարվում էին նախորդ վարչակազմերը, որոնք ձախողվեցին, որևէ առաջընթաց չի կարող գրանցվել Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ուղղությամբ, ներառյալ ապամիջուկայնացումը:

Այս արձագանքը հակասության մեջ է մտնում նախագահ Թրամփի օրերս արած հայտարարության հետ, ուր վերջինս դրական է գնահատել Հյուսիսային Կորեայի շուրջ ընթացող զարգացումները:

«Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի շուրջ ընթանում են արդյունավետ բանակցություններ: Երկար տարիներ Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի շուրջ բանակցություններ են ընթացել, սակայն ընդամենը երեք ամսվա ընթացքում մեզ հաջողվեց վերադարձնել մեր պատանդներին, Ճապոնիայի երկնքում չկան այլևս հրթիռներ, դադարեցվել են միջուկային փորձարկումները և Հյուսիսային Կորեայի հետ ունենք լավ հարաբերություններ: Տեսնենք, ինչ ընթացք կստանան դրանք հետագայում»,- հայտարարել է նախագահ Թրամփը:»

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը սակայն հայտարարել է, որ Փհենյանը ցանկանում է ուժի մեջ մտցնել հունիսի 12-ի ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ վերջերս նախագահ Թրամփը ցանկություն էր հայտնել երկրորդ անգամ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, սակայն այս ուղղությամբ դեռևս որևէ պաշտոնական զարգացում չկա:

Facebook Forum

XS
SM
MD
LG