Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է բանակում հիմնել տիեզերական ուժեր


ԱՄՆ-ը մտադիր է բանակում հիմնել տիեզերական ուժեր
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

ԱՄՆ-ի բանակն ունի ցամաքային ուժեր` ցամաքում կռվելու, ծովային ուժեր` ծովերում, օդային ուժեր` երկնքում գործողություններ իրականացնելու համար: Իսկ ունի՞ բանակն ուժեր տիեզերքի համար, կամ ունի՞ նման ուժեր կազմելու ծրագիր: Դեռեւս ոչ: Բայց այդ հարցով Կոնգրեսն արդեն զբաղվում է:

Եթե ժամանակին երեւակայություն էր թվում, ապա տիզերական ուժեր կազմելու ծրագիրն ԱՄՆ-ում այսօր իրականություն է: Պենտագոնն արդեն կազմում է տիեզերական ուժերի հրամանատարություն, տիեզերքում Ամերիկային պատկանող սեփականությունը պաշտպանելու համար:

Ինչպես երկրի փոխնախագահ Մայք Փենսը հինգշաբթի օրը հայտարարեց Պենտագոնում, բանակում նոր ուժեր հիմնելու նպատակը տիեզերքում Ռուսաստանի ու Չինաստանի սպառնալիքներից պաշտպանվելն է:
‘’Նրանց գործողությունները ցույց են տալիս, որ մեր հակառակորդները տիեզերքն արդեն վերածել են պատերազմական տիրույթի: Միացյալ Նահանգներն էլ չի խուսափելու այդ մարտահրավերի դեմ կանգնելու պատասխանատվությունից’’ասել է նա:

ԱՄՆ-ի բանակում վերջին անգամ նոր ուժեր հաստատվել են 1947 թվականին:
Ինչպես Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Թոդ Հարրիսոնն է ասում, տիեզերքում պաշտպանությունն այսօր դարձել է մեծ կարեւորության հարց ԱՄՆ-ի համար: Նրա խոսքերով, ‘’Մեզ այսօր հարկավոր են արհեստավարժ մասնագետներ, ովքեր ապրում են ու շնչում տիեզերքով’’:

Մինչ նոր ուժերի կազմավորումը, հարկավոր է Տիեզերական ուժերի հրամանատարության կազմում ընդգրկել տիեզերքի հարցերով փորձագետների եւ շարունակել հեռահաղորդակցությունների, հրթիռների կառավարման ու նախազգուշացման համակարգերի, ինչպես նաեւ նավիգացիոն համակարգերի աշխատանքն ապահովող անօդաչու արբանյակների պաշտպանությունը:՞

ՆԱՍԱ-ն այս ընթացքում կշարունակի տիեզերք մարդ ուղարկելու առաքելությունը, իսկ նախագահ Թրամփը շուտով կխնդրի Կոնգրեսին մինչեւ 2020 թվականը պաշտոնապես հիմնել նոր` տիեզերական ուժեր:

XS
SM
MD
LG