ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: