Մատչելի հղումներ

Samsung-ի նոր հեռախոսի գաղտնիքները


Հինգշաբթի ներկայացված Samsung-ի նոր Note 9 բջջային հեռախոսի սիրահարները կարող են օգտվել հեռախոսից ավելի երկար ու հարմարավետ: Ընկերության նոր բջջային հեռախոսն ունի նկարների ճանաչման հատկություն եւ էլեկտրոնային գրիչ, որն աշխատում է նաեւ որպես հեռակառավարման վահանակ:

«Այժմ արդեն կարող եք օգտագործել էլեկտրոնային գրիչը հեռվից գործողություններ կատարելու՝ հավելվածներ բացելու, նկարելու եւ նույնիսկ երաժշտություն ընտրելու համար», - Samsung ընկերության ներկայացուցիչ Ադամ Քաննի խոսքով, հեռախոսը նոր հնարավորություններ է ստեղծում նաեւ հավելվածներ մշակողների համար, որոնք կարող են զանազան նոր գործառույթներ մշակել:

Note 9-ի տեսախցիկն արհեստական բանականություն է օգտագործում, որը թույլ է տալիս հեռախոսին ինքնուրույն որոշել, թե ինչ է պատկերված նկարի վրա եւ ինքնուրույն ընտրել լավագույն լուսավորությունն ու գունային գամման:

«Մեր հեռախոսն ունի նաեւ նոր մարտկոց, որը մեր հեռախոսների մեջ դրվող առավել հզոր մարտկոցն է: Միեւնույն ժամանակ, մենք զարգացրել ենք սառեցման համակարգը, որպեսզի օգտատերերն օգտագործեն մեր հեռախոսն ամբողջ օրվա ընթացքում անընդհատ», - նշում է Քաննը:

Նոր Note 9-ի գինը սկսվելու է 1000 դոլարից, որն ավելի է քան Samsung-ի նախորդ տարվա Note 8 մոդելը, սակայն, համապատասխանում է ընկերության հիմնական մրցակից Apple X հեռախոսի գնին: Ի դեպ, Apple-ը նախատեսում է ներկայացնել իր նոր հեռախոսների շարքն այս աշնանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG