Մատչելի հղումներ

Կարծիք. Չինական ապրանքների վրա սակագների սահմանումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի տնտեսության վրա


Գլոբալ Փոլիսի հաստատության նախագահ, փորձագետ Պաոլո Վոն Սչիրաչին հարցազրույց է տվել չինական CGTN հեռուստաընկերությանը, ուր քննադատել է գլոբալ առևտրի ոլորտում  Թրամփի քաղաքականությունը

Համաշխարհային առևտրի ոլորտում ծագած խնդիրները կարող են խոչընդոտել ԱՄՆ-ի տնտեսական աճը: Դրա մասին է նշել չինական Global Television Network-ին տված հարցազրույցում ամերիկացի փորձագետ Պաոլո Վոն Սչիրաչը:

Վերջինս Գլոբալ Փոլիսի հաստատության նախագահն է, որը զբաղված է անկախ հետազոտություններով միջազգային ասպարեզում: Նա մտահոգություն է հայտնում համաշխարհային առևտրի ոլորտում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ:

«Նախագահ Թրամփն անգամ իր քարոզարշավի ժամանակ ասում էր, որ Միացյալ Նահանգների առևտրային քաղաքականությունն անարդյունավետ է և դրանից օգտվում են շատերը, քանի որ մեր նախկին բանակցողները կարող չեն եղել և չեն ունեցել բավարար հմտություն, ԱՄՆ-ի համար բարենպաստ համաձայնագիր կնքելու համար: Ըստ նրա, նա ունի այդ հատկությունը և կանի դա: Սակայն առայսօր մենք այդպես էլ ականատես չեղանք ավելի լավ առևտրային համաձայնագրի, իսկ մեր տնտեսության որոշ ճյուղեր սկսել են կորուստներ արձանագրել»,- ասում է Սչիրաչը:

Նրա կարծիքով ամենավատ սցենարի պարագայում , ԱՄՆ-ը սակագներ կսահմանի չինական բոլոր ապրանքների նկատմամբ, որը կհանգեցնի գների թանկացմանը և բացասաբար կանդրադառնա հատկապես ամերիկյան միջին և անապահով խավերի վրա:

Սչիրաչի կարծիքով սակագների սահմանումը կազդի նաև ամերիկյան այն ընկերությունների վրա, որոնք առևտրային կապեր ունեն Չինաստանի հետ:

Վերջիններս ևս, ըստ փորձագետ,ի կհայտնվեն ծանր կացության մեջ և կդառնան անմրցունակ գների բարձրացման արդյունքում:
Սակագների սահմանումից, ըստ փորձագետի, կտուժի նաև չինական կողմը, որը ևս դրական միտում չէ ամերիկյան տնտեսության համար:

«Իհարկե այն բացասաբար կանդրադառնա Չինաստանի վրա, սակայն մենք ավելի շատ ենք ներմուծում Չինաստանից, քան թե վերջինս ՝ ԱՄՆ-ից, ուստի կհայտնվենք մի իրավիճակում, երբ Չինաստանից ներմուծվող յուրաքանչյուր ապրանքի վրա կսահմանվի սակագին, և այս իրավիճակը բացասաբար կանդրադառնա ամերիկյան տնտեսական կապերի ընդլայնման վրա: Չեմ ասում, որ միանշանակ կարող է խափանել մեր տնտեսական աճի բարձ տեմպերն ու ցածր գործազրկությունը, սակայն չեմ էլ բացառում դա: Եթե այս ամենը խփի սպառողի գրպանին, ով ամերիկյան տնտեսության հիմնական շարժիչ ուժն է, ապա կարող ենք վատ արդյունքներ գրանցել»,- ասել է փորձագետը:

Facebook Forum

XS
SM
MD
LG