Մատչելի հղումներ

Թրամփը ՝ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի հետ հարաբերությունների եւ ԱՄՆ-ի տնտեսական աճի մասին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ ամերիկյան տնտեսությունը կգրանցի համախառն ներքին արդյունքի ավելի քան 5 տոկոսի աճ: Նախագահը խոսել է նաև արտաքին քաղաքական ոլորտի հիմնախնդիրների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նյու Ջերսիում գործարար շրջանակների հետ հանդիպման ընթացքում, նշել է, որ չի բացառվում, որ այս տարի ԱՄՆ-ի տնտեսության համախառն ներքին արդյունքը գրանցի ավելի քան 5 տոկոսի աճ: Հանդիպմանը նախագահն անդրադարձել է նաև արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հյուսիսային Կորեայի հիմնախնդրին:

«Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի շուրջ ընթանում են արդյունավետ բանակցություններ: Երկար տարիներ Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի շուրջ բանակցություններ են ընթացել, սակայն ընդամենը երեք ամսվա ընթացքում մեզ հաջողվեց վերադարձնել մեր պատանդներին, Ճապոնիայի երկնքում չկան այլևս հրթիռներ, դադարեցվել են միջուկային փորձարկումները և Հյուսիսային Կորեայի հետ ունենք լավ հարաբերություններ: Տեսնենք՝ ինչ ընթացք կստանան դրանք հետագայում: Ինձ թվում է՝ Չինաստանն այդքան էլ գոհ չէ այժմ, սակայն մենք կկարգավորենք արագ այդ հարցը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նախագահը պնդում է, որ Փհենյանը հավատարիմ է Սինգապուրում վերջերս ամերիկյան կողմի հետ ստորագրած համաձայնագրին: Նախագահի այդ պնդումը հակասում է ժամեր առաջ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Բոլտոնի արած հայտարարությանը, որը պնդում էր, որ Հյուսիսային Կորեան համապատասխան քայլերի չի դիմում ապամիջուկայնացման ուղղությամբ:

Նախագահը նաև նշել է, որ ուշադրությամբ հետևում է Կալիֆոռնիայի հրդեհների շուրջ ստեղծված իրավիճակին:

Facebook Forum

XS
SM
MD
LG