Մատչելի հղումներ

Տնտեսական աճը նպաստում է հանրապետականներին, քաղաքական մի շարք հարցեր՝ վնասում նրանց վարկանիշին


Տնտեսական աճը նպաստում է հանրապետականներին, քաղաքական մի շարք հարցեր՝ վնասում նրանց վարկանիշին
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

ին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար ներկայումս ամենաառաջնային հարցը Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններն են, Ռուսաստանի հարցով ընթացող հետաքննությունը, սահմանային պատի կառուցումը։

Թրամփն այս բոլոր հարցերի շուրջ խոսելիս է շեշտում երկրի տնտեսության արագ աճի փաստը։ Այս մասին է նա խոսում Կոնգրեսում Հանրապետական կուսակցության մեծամասնությունը պահպանելու նպատակով անցկացվող իր հանդիպումների ժամանակ։

Ինչպես վերլուծաբաններից Մարք Հեմրիքն է ասում, ՝՝տնտեսությունն, այո, հաջողություն է գրանցում հօգուտ Թրամփի ու նրա կուսակցության՛՛։
Թրամփի մյուս թիրախը Ռուսաստանի հարցով սկսված հետաքննությունն է։ Ինչ վերաբերում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, նախագահն ասում է, թե իրեն չի մտահոգում անգամ այն հանգամանքը, որ այս հարցում անհամաձայնության արդյունքում կառավարությունը կարող է ժամանակավորապես փակվել։

Թրամփի թվիթերյան գրառումներում շարունակում են տեղ գրավել մամուլի նկատմամբ քննադատությունները։ Նրա խոսքերով, մամուլի մի զգալի մասը ՝՝կեղծ է ու զզվելի՛՛։


Ինչեւէ, ուժեղ տնտեսությունը կարող է հանրապետականներին մեծապես օգնել նոյեմբերյան ընտրություններում։ Սակայն Թրամփի կառավարման ոճը նույնպես իր ազդեցությունը կունենա օրենսդիր մարմնի ընտրությունների վրա։ Ի դեպ, նրան մտահոգում է այն հանգամանքը, որ չնայած տնտեսության արագ աճին, այդ աճի արագությունն ուղիղ համեմատական չէ իր վարկանիշի հետ։ Այս մասին է իր տեսակետն արտահայտում Գելըփի փորձագետներից Ֆրանկ Նյուփորթը։

Սակայն հանրապետականները հույս ունեն, որ գոնե մինչեւ նոյեմբեր Թրամփն իր խոսքը կհենի տնտեսության արագ աճի փաստի վրա, ու ավելի քիչ կխոսի քաղաքական դաշտում առկա հակասությունների մասին։ Չէ որ նոյեմբերին դրված է Կոնգրեսում իրենց կողմից մեծամասնություն կազմելու կամ չկազմելու խնդիրը։

XS
SM
MD
LG