Մատչելի հղումներ

՝՝Մեքսիկային անհնար է սպառնալ սահմանային պատով՛՛. Մեքսիկայի ապագա նախագահ


՝՝Մեքսիկային անհնար է սպառնալ սահմանային պատով՛՛. Մեքսիկայի ապագա նախագահ
please wait

No media source currently available

0:00 0:00:39 0:00

Մեքսիկայի նախագահի պաշտոնում ընտրված Անդրես Մանուել Լոփեզ Օբրադորը խոստացել է, որ իր երկրին անհնար է սպառնալ սահմանային պատով։ Նա նկատի ունի ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ պարիսպ կառուցելու նախագահ Դոնալդ Թրափի ծրագիրը։
՝՝Ոչ մեկը՛՛, ասել է նա, ՝՝չի կարող Մեքսիկային ներկայացնել իր սահմանները փակելու կամ դրանք ռազմականացնելու մասին սպառնալիքներ՛՛։


Հիշեցնենք, որ Թրամփն անցյալ տարի ակնարկել էր Մեքսիկայում մարդասպանությունների ռեկորդային ցուցանիշը՝ այն համարելով երկու երկրների միջեւ սահմաններն ամրապնդելու գլխավոր պատճառներից մեկը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն մայիս ամսին հանդիպում է ունեցել Լոփեզ Օբրադորի հետ, սակայն կողմերը պարսպի մասին մտքեր չեն փոխանակել։ Սահմանային պատի մասին խոսք չի եղել նաեւ Օբրադորի եւ Թրամփի միջեւ նամակագրության մեջ։

XS
SM
MD
LG