Մատչելի հղումներ

Սակագների հակամարտությունից դեպի առեւտրային պատերազմ


Սակագների հակամարտությունից դեպի առեւտրային պատերազմ
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջեւ հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել, երբ Չինաստանը սպառնում է բարձր սակագներ հաստատել 60 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության հինգ հազար տեսակի ապրանքների վրա: Մինչ այդ Թրամփի վարչակազմն էր առաջարկել բարձրացնել սակագները 200 միլիարդ դոլարի համարժեք չինական ներկրումների վրա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Միացյալ Նահանգներն այսօր ունի իր պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը, եւ արդեն ժամանակն է, որ վերանայվեն իր խոսքերով ասած, ‘’ԱՄՆ-ի պատմության մեջ կնքված առեւտրային ամենավատ պայմանագրերը’’:

Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է, թե ‘’Սակագները կբարելավեն Ամերիկայի ֆինանսները եւ կբացեն նոր աշխատատեղեր: Նրա խոսքերով, Ամերիկան ավելի կհարստանա:
Սակայն Կոնգրեսում Թրամփի դաշնակիցների շարքերում էլ կան օրենսդիրներ, որոնք Փոլ Ռայընի նման կարծում են, որ սակագները խնդրի ամենալավ լուծումը չեն:

Հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանի խոսքերով, գործողությունների դիմելուց ԱՄՆ-ը պիտի լինի շատ զգույշ, որպեսզի խոչընդոտ չհարուցվի առետրին: ‘’Եթե բարձր սակագներ հաստատենք առանց արդարացումների, կհրահրենք պատասխան քայլեր եւ ապահովելով ավելի բարձր սակագներ մեր արտահանումների վրա’’, ասել է նա:

Դեմոկրատ կոնգրեսականներն իհարկե ավելի քննադատորեն են մոտենում հարցին: Սենատոր Հայդի Հայթքամփի խոսքերով, ‘’Չինաստանի հետ առեւտրային պատերազմը այն վատագույնն է, որ մեր ֆերմերները կարող են մեզնից սպասել բերքահավաքի այս ժամանակաշրջանում’’, ասել է նա:
Թրամփի վարչակազմը հայտարարում է, թե առեւտրային պատերազմն ավելի մեծ վնաս կհասցնի Չինաստանին, քան ԱՄՆ-ին, ինչի արդյունքում Պեկինը կհամաձայնվի կնքել ավելի բարենպաստ պայմանագրեր ԱՄՆ-ի հետ: ‘’Մեզ հարկավոր են առեւտրային լավ պայմանագրեր: Մենք մեր երկիրը դարձնելու ենք հարուս այնքան, որքան այն չի եղել երբեւիցե’’, ասում է Թրամփը:

Սակայն արտադրության ու առեւտրային որոշ ճյուղերի ղեկավարներ վտանգներ են տեսնում առջեւում: Առեւտրի պալատը նախազգուշացնում է, որ հաստատվող սակագները կարող են վնասել երկրի տնտեսական բարձր ցուցանիշը, այն ցուցանիշը, ինչի մասին է Թրամփն այսօր խոսում հպարտ ու ինքնագոհ:

XS
SM
MD
LG