Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան դատապարտում է ԱՄՆ-ին պատժամիջոցները շարունակելու համար


Հյուսիսային Կորեան դատապարտում է ԱՄՆ-ին պատժամիջոցները շարունակելու համար
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

Հյուսիսային Կորեայի պետական մամուլը դատապարտում է Միացյալ Նահանգներին` երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու մասին տրված խոստումները ‘’դրժելու’’ համար: Հյուսիսը Վաշինգտոնին մեղադրում է մինչեւ երկրի ապամիջուկայնացումը պատժամիջոցները շարունակելու որոշման համար: Պաշտոնական Փհենյանի տեսակետը ներկայացնող մամուլը գրում է, թե ապամիջուկայնացման ուղղությամբ Հյուսիսը ‘’իրականացնում է գործնական քայլեր’’: Թերթերը նշում են, որ սկսվել է միջուկային զենքերի ու հրթիռների փորձարկումների մորատորիում, սկսվել է միջուկային մի հաստատության ապասարքավորում, ինչպես նաեւ վերադարձվել են Կորեական պատերազմում սպանված ամերիկացի զինվորականների մասունքներ:
Այս մեղադրական խոսքերով Սինգապուրում անցկացվող Ասիական անվտանգության խորհրդրաժողովի ժամանակ հանդես է եկել նաեւ Հյուսիսայի Կորեայի արտաքին գործերի նախարար Ռի Յոնգ Հոն: Նա ասել է, թե իր երկիրը հարգում է հունիս ամսին անցկացված գագաթաժողովի ժամանակ իր կողմից տրված խոստումը:

Սակայն Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլոթոնն անցած շաբաթ օրն ասել էր, թե Հյուսիսում շարունակում են առաջ տանել միջուկային եւ հրթիռային իրենց ծրագրերը: ՄԱԿ-ն իր հերթին հրապարակել էր զեկույց այն մասին, որ Հյուսիսը շարունակում է նավթի անօրինական առեւտուրը:


XS
SM
MD
LG