Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմը մտահոգված է եկող ընտրություններում օտար միջամտության հնարավորությամբ


Թրամփի վարչակազմը մտահոգված է եկող ընտրություններում օտար միջամտության հնարավորությամբ
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

ԱՄՆ-ի իշխանություններն աշխատանքներ են տանում թույլ չտալու համար, որ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ կրկնվի նախագահական ըտնրությունների ժամանակ տեղի ունեցածը: Խոսքն այլ երկրների կողմից միջամտության մասին է:

Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի խոսքերով, ‘’Մինչեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները մենք Ռուսաստանի կողմից նկատում ենք հաղորդագրությունների ընդարձակ քարոզարշավ, որի նպատակը Միացյալ Նահանգները թուլացնելն է ու մասնատելը’’:

Նույն հարցի շուրջ լրագրողների հետ հանդիպումներ են ունեցել Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը, Ներքին գործերի նախարար Քիրսթըն Նիլսենը եւ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Փոլ Նաքասոնը:

Նրանց խոսքերով, նախագահ Դոնալդ Թրամփն իրենց հանձնարարել է ընտրությունների ապահովումը դարձնել առաջնային խնդիր:

Հելսինկիում Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինի հետ անցյալ ամիս անցկացրած հանդիպման ժամանակ Թրամփը, թվաց, թե ընդունում է Պուտինի այն հայտարարությունը, որի համաձայն Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, հօգուտ իրեն: Սակայն դրանից հետո քննադատությունների ուժեղ ալիքի տակ Թրամփը ստիպված եղավ ընդունել Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների եզրակացությունը:

Ամերիկացի վերլուծաբաններն ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը համարում են պետական կառույցների նկատմամբ ամերիկացիների վստահությունը քայքայելու փորձ:



XS
SM
MD
LG