Մատչելի հղումներ

Կոնգրեսականը քննադատում է Թրամփին


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանո
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանո

Կալիֆոռնիայի դեմոկրատ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն քննադատության է ենթարկել վարչակազմի քաղաքականությունը Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների հարցում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն քննադատության է ենթարկել նախագահ Թրամփի որոշումը հավելյալ սակագներ Չինաստանի ապրանքների նկատմամբ սահմանելու մասին:

Վերջերս հայտնի դարձավ, որ ամերիկյան վարչակազմն առաջարկում է 25 տոկոսով ավելացնել սակագինն ԱՄՆ ներմուծվող շուրջ 200 միլիարդ դոլարի չինական ապրանքների համար:

Ըստ կոնգրեսական Նապոլիտանոյի, այս քայլը բացասական զգալի ազդեցություն կունենա Կալիֆոռնիայում գտնվող իր ընտրաշրջանի բնակչության վրա:

«Կարծում եմ սխալ որոշում է: Մենք խոշոր առևտրային կապեր ունենք Չինաստանի հետ, նրանք ևս ունեն մեծ բիզնես շահեր: Մենք կվնասենք դրանց , եթե նման որոշում կայացվի: Մենք դա ինքներս ենք տեսնում»,- ասել է Նապոլիտանոն:

Այս հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը Լոս Անջելեսում Չինաստանի գլխավոր հյուպատոս Ժանգ Փինգի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են ամերիկա-չինական առևտրային հարաբերությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG