Մատչելի հղումներ

Թրամփ. Մամուլի 75 տոկոսը կեղծ լուրեր է տարածում


Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է քննադատության ենթարկել մամուլի միջոցները: Օրերս նա հայտարարել է, որ մամուլի 75 տոկոսը տարածում  է կեղծ լուրեր:

Օրերս նախագահ Թրամփը կրկին կոշտ քննադատեց մամուլի միջոցները: Ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում իր կողմնակիցների հավաքի ընթացքում՝ նախագահն իր դժգոհությունը հայտնեց, որ մամուլի միջոցները փորձում են ներկայացնել, որ ինքը կոշտ մոտեցում չի ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ նախագահն' ինքը հայտնվել էր կոշտ քննադատության ներքո այն բանից հետո, երբ հանդիպման ընթացքում կասկած էր հայտնել ամերիկյան հետախուզական ծառայությունների տրամադրած եզրակացությունների վերաբերյալ 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության հարցում:

«Պուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ, և բոլորը հիացած էին: Սակայն մի քանի ժամ հետո ի հայտ եկան հրապարակումներ, ուր հեղինակները ցանկանում էին, որ ես բռնցքամարտի բռնվեի Պուտինի հետ»,- հայտարարել է Թրամփը:

Նախագահ Թրամփը հանդիպումներ է անցկացնում իր կողմնակիցների հետ, որոնց ընթացքում քննադատում է իր դեմոկրատ հնարավոր մրցակիցներին, որոնց թվում է նաև դեմոկրատ սենատոր Մասաչուսեթս նահանգից Էլիզաբեթ Ուորենը:

Facebook Forum

XS
SM
MD
LG