Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է կրկին հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարին


Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չան Ընին այն բանից հետո, երբ ամերիկյան զինծառայողների աճյունները փոխադրվեցին ԱՄՆ։ Նա ցանկություն է հայտնել կրկին հանդիպել Կիմի հետ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը թվիթերյան գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չան Ընին Կորեկան պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների աճյուններն ամերիկյան կողմին հանձնելու համար:

Իր գրառման վերջում նախագահը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել հյուսիսկորեական առաջնորդի հետ: Հիշեցնենք , որ երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումը կայացել էր անցած ամիս Սինգապուրում:

Այդ գագաթաժողովի ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավարն իր համաձայնությոնն էր հայտնել թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հարցի վերաբերյալ, սակայն կողմերի միջև ստորագրված փաստաթուղթը չէր մասնավորեցնում, թե երբ և ինչպես պետք է տեղի ունենա ապամիջուկայնացումը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ հակառակ խոստումներին, Փհենյանը շարունակում է արտադրել միջուկային զենք պատրաստելու համար անհրաժեշտ վառելիք :

The Washington Post թերթն էլ իր հերթին հաղորդել է, որ հետախուզական ծառայությունները տրամադրել են արբանյակային լուսանկարներ, ուր երևում է, որ Սանումդոնք հետազոտական հաստատության տարածքում Հյուսիսային Կորեան շարունակում է արտադրել նոր հրթիռներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG