Մատչելի հղումներ

Սոցիալական ցանցերի պատերազմը՝ մինչեւ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները


Սոցիալական ցանցերի պատերազմը՝ մինչեւ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Ֆեյսբուք սոցիալական ցանցի կողմից կեղծ 32 հաշվեհամար արգելափակվելուց հետո ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ նոր տեղեկություններ հաղորդվեցին Ամերիկայի ժողովրդին բեւեռացնելու ռուսական նոր ջանքերի մասին։

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից 1ՕՕ օր առաջ սոցիալական ցանցերի ու կիբերհարձակումները կանխելու գործին լծված փորձագետները նոր ահազանգ են հնչեցնում։

Սենատոր Մարք Ուորների խոսքերով, Ռուսաստանի կողմից շարունակվում են սոցիալական ցանցերի ու հաքերային հարձակումների միջոցով ամերիկացիներին միմյանց դեմ հանելու ջանքերը։

Ինչպես փորձագետ Ջոն Քելլին է ասում, ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի կառավարությունը սեղմում է գազի ոտնակը։

Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հանրապետական անդամ Սյուզան Քոլինս ասում է, թե Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցներն էլ ցույց չեն տալիս դրական ազդեցության նշաններ։

Հանձնաժողովը պատրաստվում է մեկ ամսից լսել սոցիալական ցանցերի պատասխանատու անձանց բացատրություններն այն մասին, թե ինչ է արվում արտաքին ազդեցության լծակները կոտրելու ուղղությամբ։
Սենատոր Մարք Ուորները գտնում է, որ ՝՝Ֆեյսբուքը, Ինսթագրամը, Թվիվերը, Գուգլը եւ Յություբը շատ անելիքներ ունեն։

Վերլուծաբան Ռենե Դիրեսթան ասում է, որ բացի այդ ուղղությամբ իրականացվող պայքարից, մինչեւ միջանկյալ ընտրությունները հարկավոր է լավ կրթել ու նախապատրաստել Ամերիկայի հասարակությանը։
Ռուսաստանի հարցով հետաքննությունը սկսվելուց ավելի քան մեկ տարի անց օրենսդիրներն, իրենց խոսքերով, եկել են այն եզրահանգմանը, որ ընթանում է տեղեկատվական պատերազմ։

Սենատոր Մարքո Ռուբիոյի խոսքերով, այդ անկյունից է Վլադիմիր Պուտինը նայում Միացյալ Նահանգներին։

Ռուբիոն համահեղինակն է այն բանաձեւի, որով նոր պատժամիջոցներ են նախատեսվում ընդդեմ Ռուսաստանի, եթե ամերիկյան հետախուզությունը պարզի, որ Մոսկվան միջամտության փորձեր է անում նաեւ միջանկյալ ընտրություններում։

XS
SM
MD
LG