Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի անտառային հրդեհների արդյունքում կան զոհեր


Կալիֆոռնիայում շարունակվում են անտառային հրդեհները, որոնց արդյունքում կան զոհեր: Ավերվել շուրջ 1000 բնակելի տներ։

Կալիֆոռնիայում շարունակվող անտառային հրդեհները վերջին շրջանի ամենաուժգին հրդեհներից են: Հրդեհի արդյունքում հիմնովի այրվել է ավելի քան 1000 տուն, մոտ 200 տներ էլ լուրջ վնասվել են:

Հրշեջ ծառայության աշխատակիցները պայքարում են հրդեհի դեմ նահանգի հյուսիսիային շրջաններում Ռեդինգ քաղաքից ոչ հեռու: Նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է, որ իշխանությունները օգտագործում են բոլոր միջոցները հրդեհը մարելու համար:

«Վիճակը շատ լուրջ է: Մենք ունեցանք կորուստներ, և ես իմ ցավակցություն եմ հայտնել զոհվածների ընտանիքներին: Հավաստիացնում եմ, որ մենք օգտագործում ենք բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ իրավիճակը կարգավորելու համար»,- հայտարարել է Բաունը:

Բարձր ջերմաստիճանն ու եղանակային պայմաններն էլ ավելի են բարդացնում հրդեհի մարման գործընթացը: Հրշեջ ծառայությունը կարողացել է մոտ 35 տոկոսով մեկուսացնել աղետը: Հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի:

Հարավային շրջաններում երեքշաբթի օրը բռնկվել էր նոր հրդեհ, որը սպառնում էր Քովելո քաղաքին: Այն գտնվում է Մենդոչինո ազգային պարկից ոչ հեռու:

Արդեն 8-րդ օրն է ուժեղ ծխի պատճառով փակված են մի շարք շրջաններ և հանգստյան գոտիներ: Դրա մասին են տեղեկացնում տեղի իշխանությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG