Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Նախագահ Թրամփը չի ցանկանում դադարեցնել Մյուլերի հետաքննությունը


ԱՄՆ-ի նախագահի մալո քարտուղար Սառա Սանդերսը հավաստիացրել է, որ Դոնալդ Թրամփը չի դադարեցնի Մյուլերի հետաքննությունը՝ չնայած վերջերս այս ուղղությամբ նախագահի հակառակ մեկնաբանություններին

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Թրամփը չի պատրաստվում դադարեցնել Ռուսաստանի վերաբերյալ դաշնային հետաքննությունը, որը քննում է նաև Թրամփի քարոզարշավի հնարավոր կապը Մոսկվայի հետ:

Դրա մասին է հայտարարել նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսն այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը կոչ է արել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին դադարեցնել հետաքննության աշխատանքները:

«Դա կարգադրություն չէր, այլ նախագահի կարծիք: Անհավատալի է, որ չնայած այս խարդախ ու կոռուպցիայով լի վհուկների շարունակական որսին, նախագահը ցանկանում է հանգեցնել այն իր տրամաբանական ավարտին, ինչպես բազմիցս ասել է»,- հայտարարել է Սանդերսը:

Նախագահ Թրամփը որպես «ահավոր իրավիճակ» է որակել իր քարոզարշավը Ռուսաստանի հետ կապելու Ռոբերտ Մյուլերի հետաքննության փորձը:

Ավելի քան մեկ տարի առաջ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսն էլ իր հերթին հետաքննության նկատմամբ վերահսկողությունը հանձնեց իր տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնին, քանի որ ի հայտ էր եկել իր կապը ռուսական կողմի հետ: Ռոզենշտեյնի թեկնածությանը դեմ էին մի շարք հանրապետական օրենսդիրներ, ովքեր ցանկացել են հեռացնել նրան այդ պաշտոնից: Դրա հետ մեկտեղ սակայն հանրապետական կուսակցության որոշ սենատորներ պաշտպանում են Մյուլերի հետաքննությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG