Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մեծ աշխատանքներ են տարվում հաքերային հարձակումների դեմ


ԱՄՆ-ում մեծ աշխատանքներ են տարվում հաքերային հարձակումների դեմ
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

Այսօր, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, երկրի օրենսդիրները, կառավարության պաշտոնատար անձինք եւ մասնավոր ընկերություններն աշխատանքներ են իրականացնում ամերիկացի ընտրողներին հաքերներից եւ օտարերկրյա քարոզչությունից զերծ պահելու նպատակով։

ԱՄՆ-ի օրենսդիրները երեքշաբթի օրը գովասանքով խոսեցին 32 կեղծ օգտատերերի հաշվեհամարներ փակելու ՝՝Ֆեյսբուք՛՛ ընկերության կայացրած որոշման մասին։ Ըստ ՝՝Ֆեյսբուք՛՛-ի ղեկավարության, իրենք կասկածում են, որ նշված հաշվեհամարներով փորձ է արվել մինչեւ եկող ընտրությունները միջամտել ԱՄՆ-ի քաղաքականությանը։

Սոցիալական մամուլի հսկա հանդիսացող ՝՝Ֆեյսբուք՛՛-ին չի հաջողվել գտնել այդ հաշիվները Ռուսաստանին կապող փաստեր, սակայն նմանություններ է գտել 2Օ16 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Սանկտ Պետերբուրգից միջամտելու փորձերի հետ։ ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե Ռուսաստանի միջամտությունը բազմաթիվ ձեւեր է ընդունել։

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Քիրսթեն Նիլսենն ասել է, թե իրականացվում են կիբերլրտեսություն, կիբերներխուժումներ՝ քվեարկողների գրանցման համակարգեր։

՝՝Իրականացվում է առցանց քարոզչություն եւ ավելին։ Հստակ ասեմ, մեր հետախուզությունը գիտի պատասխանը։ Դա ռուսներն են՛՛, ասել է նա։

Նյու Յորքում երեքշաբթի օրն անցկացված կիբերանվտանգության հարցերով գիտաժողովի ժամանակ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան պաշտպանել ԱՄՆ-ի ընտրական համակարգը։

Ինչպես երկրի փոխնախագահ Մայք Փենսն ասաց, Միացյալ Նահանգները թույլ չի տա արտաքին որեւէ միջամտություն որեւէ երկրի կողմից։ ՝՝Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Չինաստանի, ո՛չ Իրանի, Հյուսիսային Կորեայի կամ որեւէ այլ երկրի կողմից՛՛, հայտարարեց նա։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը ոչ միայն ուժեղացնում է իր կիբերպաշտպանությունը, այլ նաեւ պատասխանում է հարձակումներին։

Տեխնոլոգիաների բնագավառի փորձագետներն ասում են, թե հաքերների ինքնությունը պարզելու ջանքերն ու աշխատանքները հարատեւ են։ Նրանցից Բարբարա Օրթութայի խոսքերով, այդ աշխատանքներն ավելի են ինտենսիվացել նախորդ ընտրություններից հետո։ ՝՝Հաքերային հարձակումները երբեք չեն վերանա, այնպես ինչպես մյուս հանցագործությունները։ Այդ պատճառով դրա դեմ միշտ է պետք պայքարել՛՛։

Գիտաժողովի մասնակիցները, այդ թվում երկրի փոխնախագահը, գտնում են, որ կիբերհարձակումների դեմ պայքարում մեծ է մասնավոր սեկտորի եւ յուրաքանչյուր քաղաքացու դերը։

XS
SM
MD
LG