Մատչելի հղումներ

Իրանը մերժում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու Թրամփի առաջարկը


Իրանը մերժում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու Թրամփի առաջարկը
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

Իրանի ռազմական ամենահզոր կառույցը մերժել է Իրանի առաջնորդների հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, հայտարարելով, թե Թեհրանը երբեք թույլ չի բանակցություններ ՝՝Մեծ Սատանայի հետ՛՛։

Իրանի հետ առանց որեւէ նախապայմանի միջուկային հարցերով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությանը պատասխանել է Իրանի Իսլամական հեղափոխական պահակազորի հրամանատար Մուհամեդ Ալի Ջաֆարին։

Սակայն Իրանի ղեկավարության մերժողական դիրքը չի կանգնեցնում Թրամփին հայտարարելու համար, որ Իրանը կարող է գալ բանակցությունների։

Ֆլորիդայում իր աջակիցներին նա ասել է. ՝՝Իրանի հետ կնքված միջուկային գործարքը սարսափ է։ Կարծում եմ մեր քաղաքականությունը լավ է ներգործում Իրանի վրա, այս պահին նրանք մեծ դժվարություններ ունեն։ Հույս ունեմ, որ նրանք շուտով կհամաձայնեն խոսել մեզ հետ՛՛։
Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել էր, թե պետքարտուղար Մայք Փոմփեոն չունի Իրանի իր պաշտոնակցին հանդիպելու որեւէ մտադրություն։
Ինքը՝ Փոմփեոն ասել է, թե Թրամփը պատրաստ է իրանցիների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե վերջիններս դադարեցնեն ՝՝չարորակ վարքագիծը՛՛ եւ ընդունեն, որ արժե քննարկել միջուկային մի այնպիսի համաձայնագիր, որն իրոք կկանխեր միջուկային զենքերի տարածումը։

Վերլուծաբանները չեն կարծում, որ շուտով տեղի կունենա Թրամփ-Ռուհանի հանդիպում։ Նրանք հիշեցնում են, որ նման հանդիպում անցկացնելու Թրամփի բոլոր ջանքերը ցայսօր անցել են ապարդյուն։

XS
SM
MD
LG