Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանում մեկնարկել է Փոլ Մանաֆորթի գործի դատական լսումները: Վերջինս մեղադրվում է հարկերից խուսափելու ու բանկային խարդախություն իրականացնելու մեջ:
Մանաֆորթի փաստաբանն իր բացման խոսքում ընդգծեց, որ Փոլ Մանաֆորթը հայտնվել է մեղադրվողի աթոռին իր նախկին գործընկեր Ռիկ Գեյթսի ու ուկրաինացի օլիգարխների պատճառով, ովքեր վճարել են Մանաֆորթին՝ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչին և նրա ռուսամետ Ռեգիոների կուսակցությանը քաղաքական խորհրդակցություն տրամադրելու համար:
Ռիկ Գեյթսի դեմ ևս ներկայացվել են մեղադրանքներ: Փետրվար ամսին դաշնային հատուկ հետաքննությունը երկրորդ մեղադրանքը ներկայացրեց Մանաֆորթին ու Գեյտսին, որից հետո վերջինս ճանաչեց իրեն մեղավոր և սկսեց համագործակցել հետաքննության հետ:
Մանաֆորթը շարունակում է պայքարը՝ հակադրվելով ներկայացված մեղադրանքներին, ըստ որոնց, նա օֆշորային հաշիվների միջոցով խուսափել է հարկային պարտավորություններից:
Facebook Forum