Մատչելի հղումներ

ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց թուրք պաշտոնյաների դեմ


Թուրքական դատարանը մերժեց ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի իրեն ազատ արձակելու դիմումը: ԱՄՆ ի պատասխան սահմանեց պատժամիջոցներ թուրք պաշտոնյաների դեմ

Թուրքական դատարանը մերժել է ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի՝ իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմումը: Դատարանը չի փոխել նրա նկատմամաբ խափանման միջոցը՝ շարունակելով նրան պահել տնային կալանքի տակ:

Ի պատասխան ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց թուրք պաշտոնյաների դեմ: Պատժամիջոցներ կիրառվեցին Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ:

Ամերիկացի հոգևորականն ավելի քան 20 ամիս անցկացրել է թուրքական բանտում: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են նրան թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի կառույցներին օժանդակելու մեջ, որոնք ըստ թուրքական պաշտոնական կողմի, կազմակերպել են 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ նախագահ Էրդողանի:

Բրանսոնը մեղադրվում է նաև Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: Ամերիկացի հոգևորականը մերժում է բոլոր մեղադրանքները: Նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG