Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայում անտառային հրդեհներ են


Կալիֆոռնիա նահանգում սկսված անտառային հրդեհները կարող են վնասել շրջակա բնակավայրերը: Այս գործով ձերբակալվել է մեկ մարդ:

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ, որոնք սպառնում են Հյուսիսային Կալիֆոռնիայում հազարավոր տների: Կրակն արդեն ոչնչացրել է մի շարք շինություններ:

Հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են վերահսկողության տակ վերցնել հրդեհը: Այն այրել է արդեն շուրջ 188 քառակուսի կիլոմետր տարածք Մենդոչինոյի և Լեյքի վարչական շրջաններում:

Շուրջ 19000 մարդ լքել են իրենց տները և տարհանվել դեպի անվտանգ վայրեր: Տարհանման հրամանը տարածվում է նաև հարևան մի շարք այլ վարչական շրջանների վրա:

Հարավային Կալիֆոռնիայում ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձնավորության, ում կասկածում է միտումնավոր կերպով հրդեհն այրելու մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG