Մատչելի հղումներ

Սփյուռքի նախարարությունն այլեւս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու


«Մենք լսել գիտենք», - ԱՄՆ-ում իր առաջին այցով գտնվող Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կալիֆոռնիայի հայ համայնքին հավաստիացնում է, որ աշխատելու են բոլորի հետ, անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից եւ հավատքից:

Սփյուռքի նախարարությունն այլեւս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու այլ մշակելու է Սփյուռքի հետ համագործակցության նոր ռազմավարություն, նշում է Մխիթար Հայրապետյանը, ավելացնելով՝ Հայաստանի նոր կառավարության համար արտոնյալներ այլեւս չեն լինելու նաեւ սփյուռքում: Երեւանն աշխատելու է բոլոր նրանց հետ, ով պատրաստ է նպաստել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը:

«Հայաստանի Հանրապետությունը պատմության մեջ առաջին անգամ սկսելու է հոգ տանել ձեր մասին: Ինչպես դուք մշտապես հոգ եք տարել մեր մասին, մենք էլ ձեր մասին ենք հոգ տանելու»:

Չնայած դեռեւս չի ձեւավորվել ազգային կոնսենսուս, թե ով է հայը, սփյուռքի նոր նախարարն ինքն իրեն այդ հարցի պատասխանը տվել է.

«Ինձ համար հայ է նա, ով զգում է իրեն հայ»:

Այսուհետ Սփյուռքի նախարարությունն աշխատելու է առավել բաց եւ թափանցիկ, հավաստիացնում է Մխիթար Հայրապետյան, հիշեցնելով, որ «Արի տուն» ծրագիրը շարունակելու է գործել նորացված գաղափարախոսությամբ եւ առավել արդյունավետ ֆինանսավորմամբ: Ծրագրի մասնակիցներին իրենց տներում հյուրընկալելու են Հայաստանի հայտնի դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, հիշեցրեց նախարարը.

«Վարչապետն իր տանը 10 օրով կհյուրընկալի երեխայի: Սա նոր որակի վերաբերմունքի դրսեւորում է»:

Facebook Forum

XS
SM
MD
LG