Մատչելի հղումներ

Ամերիկյան հետախուզությունը հաղորդում է, որ Փհենյանը շարունակում է միջուկային հրթիռներ արտադրել


The Washington Post թերթը գրում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները փաստեր են գրանցել, որ Հյուսիսային Կորեայում շարունակվում են աշխատանքները՝ նոր հրթիռների արտադրելու ուղղությամբ:

The Washington Postհաղորդում է, որ ամերիկյան հետախուզական գործակալություններն արբանյակներից ստացված ֆոտոնկարների միջոցով նկատել են, որ Հյուսիսային Կորեան արտադրում է նոր հրթիռներ Սանումդոնգ բնակավայրում գործող հետազոտական խոշոր հաստատությունում:

Հետախուզական գործակալությունների ներկայացուցիչները The Washington Post-ի հետ զրույցում նշել են նաև, որ եթե Սանամդոնգում շարունակվում են աշխատանքները, ապա Սոհաե արբանյակային կայանում, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի հյուսիսում, աշխատանքները դադարեցված են ու տեղի աշխատակիցները զբաղված են փորձարկումների համար նախատեսված տեխնոլոգիաների ոչնչացմամբ:

Ըստ The Washington Post-ի, մի շարք վերլուծաբաններ դիտարկում են Սոհաեի փակումն ավելի շատ որպես խորհրդանշական քայլ և ընդգծում, որ ցանկության պարագայում ամիսների ընթացքում հնարավոր է վերսկսել փորձարկումներն այնտեղ:

Հիշեցնենք, որ անցած ամիս կայացած սինգապուրյան գագաթաժողովիի ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավարը համաձայնվել է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը, սակայն ստորագրած փաստաթուղթը չի մասնավորեցնում, թե ինչպես և ինչ ժամկետներում է տեղի ունենալու ապամիջուկայնացումը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Փհենյանը չնայած համաձայնության շարունակում է արտադրել միջուկային զենքի համար վառելիք: Սակայն պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ ընթացիկ բանակցությունները մեծ առաջընթաց են գրանցում՝ թերակղզու ապամիջուկայնացման խնդիրը լուծելու հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG