Մատչելի հղումներ

Իրանի արժույթը կրկին արժեզրկվել է


Իրանի արժույթը՝ ռիալը, շարունակում է արժեզրկվել: Այս օրերին այն կրկին անկում է ապրել:

Իրանական արժույթը` ռիալը, կտրուկ արժեզրկվել է դոլարի նկատմամբ այս օրերին՝ ոչ պաշտոնական շուկայում հասնելով 112 հազարի մեկ դոլարի դիմաց:

Հայտնի է, որ մեկ շաբաթ անց վերականգնվում են ամերիկյան այն պատժամիջոցները, որոնք դադարեցվել էին 2015 թվականին Իրանի հետ կնքված համաձայանգրի արդյունքում: Պատժամիջոցները սահմանված են Իրանի կողմից դոլարի, ոսկու, ածխի և արդյունաբերության մեջ բարձրագույն տեխնոլոգիաների գնման դեմ:

Իրանական արժույթի արժեզրկումը սկսել է ապրիլ ամսից՝ թուլացնելով երկրի տնտեսությունը: Արդյունքում գրանցվել են բողոքի ցույցեր:

Վերլուծաբանների կարծիքով Իրանը հույս ունի օգտվել Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև միջուկային համաձայնագրի հարցում անհամաձայնությունից: Այս պահին դեռևս ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից Եվրոպան այս հարցում հակված է պաշտպանել Իրանին:

Բրյուսելի նման մոտեցումը քննադատության է ենթարկվում Վաշինգտոնի կողմից: Այստեղ որոշ շրջանակներ Իրանը դիտարկում են որպես ահաբեկչության ամենամեծ աջակից և Բրյուսելին են մեղադրում վերջինիս պաշտպանելու համար:

Միևնույն ժամանակ, երկուշաբթի օրը Իտալիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Թրամփը պատրաստակամություն հայտնեց առանց նախապայմանների հանդիպել Իրանի նախագահի հետ՝ ընդգծելով, որ այդ հանդիպումը օգտակար կլինի իրանական, ամերիկայն կողմերի և ընդհանուր աշխարհի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG