Մատչելի հղումներ

ՌԴ արտգործնախարարություն. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչումը պետք է նախաձեռնի Երևանը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փոփոխության հարցով «անհրաժեշտ պարզաբանումները հայկական կողմին տրվել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հուլիսի 27-ի հեռախոսազրույցում»: Դրա մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը՝ անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությանը:

«Մասնավորապես, նշվել է, որ համաձայն ՀԱՊԿ ընթացակարգի կանոնների՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե հետկանչի որոշումը ընդունվել է Երևանում», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել էր, որ Հայաստանը իր ՀԱՊԿ գործընկերներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը:

Facebook Forum

XS
SM
MD
LG