Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն արդարացնում է սակագների իր քաղաքականությունը


ԱՄՆ-ի նախագահն արդարացնում է սակագների իր քաղաքականությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ճամփորդություն մի քանի նահանգներում, որտեղ վստահեցնում է աշխատավոր ֆերմերներին ու պողպատի արտադրությունում աշխատող անձանց, որ սակագներ հաստատելու իր քաղաքականությունը ի վերջի տալու է դրական արդյունք:
ԱՄՆ-ի Այովա նահանգում, որտեղ մարդիկ նախագահական ընտրություններում իրենց ձայնը հիմնականում տվել էին Դոնալդ Թրամփին, այսօր մտահոգ են, որ օրինակ չինական ապրանքների վրա սակագներ սահմանելու վերջինիս քաղաքանությունը մեծապես վնասելու է իրենց, քանի որ Պեկինն էլ սակագներ կսահմանի իրենց արտադրած սոյա լոբու վրա:

Իսկ այստեղ ժամանած Թրամփը ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ նրանց առջեւ հիմա էլ բացվում է Եվրոպան, որը նրա խոսքերով, շատ մեծ ու խոստումնալից շուկա է:

Թրամփը հայտարարում է, թե Եվրոպան ‘’համաձայնել է գրեթե անմիջապես գնել ամերիկյան արտադրության մեծ ծավալներով սոյայի լոբի, քանի որ Չինաստանն ուզում էր վնասել ամերիկացի ֆերմերներին’’:
Թրամփը որեւէ մանրամասնություն չի հաղորդում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ իր բանակցությունների մասին: Ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինը պարզապես բացատրում է, որ այն պարզապես համաձայնություն է:

Սպիտակ տան Օվալաձեւ սրահում Թրամփ-Յունկեր հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, թե 12 միլիարդ դոլար է նախապատրաստել սակագներից տուժած ֆերմերներին աջակցելու համար: Սակայն մեծաթիվ ֆերմերներ են ասում, որ ֆինանսական այս օժանդակությունը չի մեղմի իրենց կյանքի պայմաններին սակագների կողմից հասցվող երկարաժամկետ վնասները: Ինչպես նրանցից Մայքըլ Սլեթըրին է ասում, ինքը կրում է մեծ վնասներ, ոչ միայն իր ապրանքի գնի անկման պատճառով, այլ նաեւ շուկաների կորստի առումով:


Իսկ Թրամփը Իլիոնոյսում ավելի ուշ պողպատագործների հետ անցկացրած հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իր վարչակազմը Չինաստանի առեւտրային անհարգի գործունեության դեմ իրականացնում է մինչ այժմ ամենախիստ գործողությունները:


XS
SM
MD
LG