Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազը կողմ չէ իր տեղակալի պաշտոնաթողությանը


ԱՄՆ-ի գլխավոր դատախազը կողմ չէ իր տեղակալի պաշտոնաթողությանը
please wait

No media source currently available

0:00 0:01:18 0:00

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզն ասել է, թե ինքը մեծապես վստահում է իր տեղակալ Ռոդ Ռոզենստայնին` այսպիսով դեմ կանգնելով հանրապետական այն կոնգրեսականներին, որոնք սկսել էին Ռոզենստայինին իմփիչմենթի ենթարկելու գործընթաց:

Սեշընզն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ Բոստոնում հինգշաբթի օրը: Նախորդ օրը 11 հանրապետականներ Ներկայացուցիչների պալատից սկսել էին Ռոզենստայնին անվստահության քվե հայտնելու գործընթաց` նրան մեղադրելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունն ուսումնասիրող եւ Ռոբերտ Մյուլլերի կողմից ղեկավարվող հատուկ քննչական խմբին մանրամասնություններ չհայտնելու մեջ:

‘’Իմ տեղակալ Ռոդ Ռոզենստայնի նկատմամբ ես մեծ վստահություն եմ տածում’’, ասել է Սեշընզը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սեշընզն ինքնաբացարկ հայտարարեց քննչական խումբը ղեկավարելու հարցում, պատասխանատվությունը դրվեց Ռոզենստայնի վրա, որն էլ խմբի ղեկավար նշանակեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Մյուլլերին: Խումբը պիտի պարզի, թե արդյոք Թրամփի նախընտրական արշավն իրականացնող թիմը գաղտնի հանդիպումներ է ունեցել ռուսների հետ եւ թե արդյոք Թրամփը, որպես նախագահ, խոչընդոտել է արդարադատությանը` Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին պաշտոնից ազատելով, երբ վերջինս էր ղեկավարում ռուսների հետ կապված հետաքննությունը:

Ասենք, որ Ռոզենստայնին իմփիչմենթի ենթարկելու հարցին դեմ է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընը: Այս գործընթացը կանգ է առնում նաեւ այն պատճառով, որ օրենսդիրներն անցնում են ամառային հինգշաբաթյա արձակուրդի:

XS
SM
MD
LG