Մատչելի հղումներ

Ծնողներին հանձնվեցին ԱՄՆ-ի սահմանն անօրինական կարգով հատած անձանց 1400 երեխաներ


Ծնողներին հանձնվեցին ԱՄՆ-ի սահմանն անօրինական կարգով հատած անձանց 1400 երեխաներ
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

Ավարտվեց անօրինական կարգով ԱՄՆ-ի սահմանն անցած ընտանիքների երեխաներին իրենց ծնողների հետ վերամիավորվելու համար Թրամփի վարչակազմին դատարանի կողմից տրված վերջնաժամկետը: Ինչպես արդարադատության նախարարությունն է հայտնում, իրենց ծնողների հետ վերամիավորվել են 5 եւ բարձր տարիք ունեցող ավելի քան 1400 երեխաներ:

Ինչպես սոցիալական ծառայության աշխատակիցներն են ասում, նրանք այժմ չեն ուզում խոսել, քանի որ պարզապես վայելում են վերամիավորման բերկրանքը: Նրանք պարզապես երջանիկ են այն բանի համար, որ հանդիպելու են ծնողներին:
Սակայն մինչ այժմ 700 երեխաներ դեռեւս գտնվում են պետության խնամքի ներքո, եւ նրանց հետագա ճակատագիրը որոշված չէ:

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի ‘’զրո հանդուրժողականություն’’ քաղաքականության արդյունքում այն ընտանիքները, որոնք ԱՄՆ-ի սահմանը Մեքսիկայի կողմից ապրիլ-մայիս ամիսներին հատել են անօրինական կարգով, կալանավորվել են, իսկ նրանց երեխաները` վերցվել պետության խնամքի տակ:

Թրամփը ընտանիքներին բաժանելու մասին իր որոշումը կասեցրեց ամբողջ երկրի տարածքում սկսված բողոքի ակցիաների ճնշման եւ իր իսկ Հանրապետական կուսակցության անդամների քննադատությունների ներքո:

XS
SM
MD
LG