Մատչելի հղումներ

Զախարովա․ Ռուսաստանը ողջունում է ցանկացած հանդիպում՝ ուղղված Ղարաբաղի հարցում առաջընթացին


''Ազատություն՛՛ ռադիոկայան

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների ցանկացած հանդիպում, որը ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հասնելուն: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որի շուրջ պայմանավորվում են Ադրբեջանն ու Հայաստանը: Ամենակարևորը՝ մենք ողջունում ենք, երբ ձեռք է բերվում դրական արդյունք», - Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ «Ռուսաստանը որպես միջնորդ երկիր ղարաբաղյան հակամարտության հարցում հանդես է եկել արդյունավետ և կառուցողական և շատ լավ է հասկանում այդ թեման»:

Մարիա Զախարովան Բաքվում մասնակցում է արտաքին քաղաքականության տեղեկատվական հարցերով ադրբեջանա-ռուսական խորհրդակցություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

XS
SM
MD
LG